«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները մեկ ամսում սպասարկել են 133 հազար 574 ուղևոր

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները մեկ ամսում սպասարկել են 133  հազար 574 ուղևոր

PanARMENIAN.Net - 2015թ. հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133 հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 69 352 ուղևոր` 2014թ. նույն ժամանակահատվածի 69 384 ուղևորի դիմաց, իսկ ժամանողներինը` 64 222 (62 621 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 5 130 մարդ` 2014թ. հունվարի 6 763-ի դիմաց:

2014 թվականին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 2 մլն 082 հազար 755 ուղևոր, ինչը շուրջ 324 511 ուղևորով կամ 18,5 տոկոսով ավելի է 2013 թվականի ցուցանիշի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից:

Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 1 039 891 ուղևոր, իսկ ժամանել է 1 042 864: Մեկնողների և ժամանողների դրական հաշվեկշիռը կազմում է մոտ 3 000 մարդ:

Բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10,4 տոննա, մի փոքր զիջելով 2013 թվականի ցուցանիշին, իսկ թռիչք/վայրէջքների քանակը աճել է 18,4 տոկոսով և կազմել 10 553:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---