Դրամը նորից արժեզրկվում է. $1-ը վաճառում են 482,5 դրամով 7 փետրվարի 2015 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է աճել, ինչի հետևանքով դրամն արժեզրկվում է: Այսօր՝ փետրվարի 7-ին, $1 կարելի է գնել 482.50 դրամ առավելագույն, և 480 նվազագույն գնով: Դրական տատանումը փետրվարի 6-ի համեմատ դոլարի առքի դեպքում կազմում է +8.84%, վաճառքի՝ +1.23%: Մեկ շաբաթ առաջ $1 կարելի էր գնել 478.50 նվազագույն և 479 առավելագույն փոխարժեքով, գրում է Tert.am-ը: 1 եվրոն նույնպես դրական տատանում է գրանցել և այսօր արդեն այն կարելի է գնել 549 դրամ նվազագույն և 559 առավելագույն գնով: Դեկտեմբերի կեսերին դրամը տենդագին ցնցումներ ապրեց՝ կտրուկ անկում գրանցելով և գերազանցելով 9-ամյա վաղեմության ռեկորդը: Կտրուկ արժեզրկումն աժիոտաժ առաջացրեց արժույթի շուկայում, դոլարը գերազանցեց 570 դրամի շեմը: Փոխարենը ռուսական ռուբլու գինն իջել է ՝ հասնելով առքի համար 6.57 ՀՀ դրամի, այն դեպքում, երբ նախօրեին 7.1, 7.2 էր: Իսկ վաճառվում է այն7.41 դրամով: Իր այսօրվա համարում ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկմանն անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այն լրջագույն խնդիրներ է առաջացրել Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրողների համար: «Խնդիրն այն է, որ ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում 20-50 տոկոսով: Դա սա նշանակում է, որ ռուսական ապրանքները միայն փոխարժեքի տատանումների շնորհիվ ավելի էժան, հետևաբար՝ մրցունակ են դառնում ԵՏՄ անդամ երկրների շուկաներում: Հավասարակշռությունը վերականգնելու համար կամ պետք է ԵՏՄ երկրները նույնպես արժեզրկեն իրենց արժույթները, կամ էլ ադմինիստրատիվ միջոցներով արգելեն ռուսական ապրանքների մուտքն իրենց երկիր»,- նշել է թերթը։ ՌԴ տնտեսությունում խնդիրների ու ռուսական ռուբլու անկման պատճառով 2014-ի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից 1,240 մլրդ դոլարի դրամական փոխանցում է եղել 2013-ի 1,298 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել է 4,5%: Ընդհանուր առմամբ 10 ամսում երկիր է փոխանցվել 1,484 մլրդ դոլար՝ 2013-ի նույն ժամանակահատվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել է 1,9%: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |