Բուլղարիան մեղմացնում է մուտքի արտոնագրերի ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար

Բուլղարիան մեղմացնում է մուտքի արտոնագրերի ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Բուլղարիան մեղմացնում է մուտքի արտոնագրերի ռեժիմը Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Որոշումը կայացրել են զբոսաշրջության գծով նախարար Նիկոլինա Անգելկովան և ներքին գործերի նախարար Դանիել Միտովը զբոսաշրջության նախարարությունում հանդիպման ժամանակ, ասվում է «Բուլղարական պրավդա» լրատվական պորտալի կայքում:

Ներմուծվող փոփոխությունները ենթադրում են կարճաժամկետ երկանգամյա կամ բազմակի օգտագործման վիզաների տրամադրում «կազմակերպված զբոսաշրջության» նպատակով մինչև 1 տարի ժամկետով այն քաղաքացիների համար, որոնք նախկինում օգտվել են բուլղարական վիզաներից:

Որոշումը կայացվել է զբոսաշրջության սեզոնի շեմին ԱՊՀ երկրներից զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք ապահովելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---