Սիրիայում և Իրաքում ԻՊ առնվազն 7.000 գրոհային է ոչնչացվել

Սիրիայում և Իրաքում ԻՊ առնվազն 7.000 գրոհային է ոչնչացվել

PanARMENIAN.Net - Սիրիայում և Իրաքում միջազգային կոալիցիայի գործողությունների արդյունքում վերջին մի քանի շաբաթում ոչնչացվել է «Իսլամական պետության» առնվազն 7 հազար գրոհային: Այդ մասին հայտարարել է Հորդանանի ՌՕՈւ հրամանատար գեներալ Մանսուր Սալեհ ալ Ջաբուրը, հայտնում է Լենտա.ռու-ն Associated Press-ի վրա հղումով:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

«Մենք ոչնչացրել ենք լոգիստիկ կենտրոններ, զենքի պահեստներ ու գրոհայինների ապաստարաններ»,-հայտարարել է նա: Ըստ Ալ Ջուբուրի, ընդհանուր առմամբ կոալիցիայի ավիացիան կատարել է մոտ 5 հազար մարտական թռիչք: Ըստ Հորդանանի բանակի տվյալների, կոալիցիային արդեն հաջողվել է ոչնչացնել խմբավորման ռազմական ներուժի մոտ 20 տոկոսը:

Ավելի վաղ ԻՊ կողմնակիցները 5 լուսանկար և տեսանյութ էին տարածել, որտեղ իբր պատկերված էր հորդանանցի օդաչու Մոազ Ալ Քասաբեհի ողջակիզումը, որին գերեվարել էին ԻՊ գրոհայինները: Ի պատասխան Հորդանանը 56 ավիահարված է հասցրել Սիրիայում և Իրաքում խմբավորման ռազմավարական կենտրոններին:

Հորդանանը միջազգային կոալիցիայի անդամ երկրների թվում է, որոնց ուժերը 2014-ի օգոստոսից ավիահարվածներ են հասցնում գրոհայինների դիրքերին Իրաքում, իսկ սեպտեմբերից նաև Սիրիայում:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---