Հայաստանում սպառողական գները հունվարին աճել են 2,5 տոկոսով

Հայաստանում սպառողական գները հունվարին աճել են 2,5 տոկոսով

PanARMENIAN.Net - 2015-ի հունվարին սպառողական գների ինդեքսը Հայաստանում նախորդ ամսվա համեմատ աճել է 2,5 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, սպառողական գների աճը պայմանավորված է պարենային ապրանքների 4,5-տոկոսանոց թանկացմամբ: Իսկ ոչ պարենային ապրանքների սակագներն ու ծառայությունների գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0,5 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսը 2015-ի հունվարին 2014-ի հունվարի համեմատ կազմել է 104,3 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը)՝ 105,3 տոկոս, ոչ պարենայինը՝ 102,4 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 103,2 տոկոս:

Ըստ պետբյուջեի, սղաճը Հայաստանում 2015-ին ծրագրված է 4 տոկոսի մակարդակում (±1,5%):

Մինչդեռ 2014-ի դեկտեմբերին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Արտակ Շաբոյանը, ներկայացնելով հետազոտությունների արդյունքները, պատճառաբանեց գների փոփոխությունը փոխարժեքի տատանումներով:

Ըստ նրա, հատուկ ուշադրություն է դարձվել ապրանքային շուկաներին, որտեղ գործունեություն են ծավալում խոշոր ընկերությունները: Ինչպես նշել է Շաբոյանը, կոմիտեն հետևում է, որպեսզի բացառվեն հակամրցակցային գործողությունները: Մասնավորապես, ուսումնասիրվել են շաքարի, կարագի և ձեթի, թռչնամսի, սուրճի, ալյուրի և այլ շուկաներ:

Ինչպես նշել է Շաբոյանը, նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի 10-ը հայկական արժույթի արժեզրկումը նպաստեց գնաճին: Ըստ նրա, հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ գնային փոփոխությունները տատանվում են 2-13 տոկոսի սահմաններում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---