Պեկինն ապագայում առևտրի ազատ գոտի կստեղծի ԵՏՄ հետ

Պեկինն ապագայում առևտրի ազատ գոտի կստեղծի ԵՏՄ հետ

PanARMENIAN.Net - Չինաստանը մտադիր է ապագայում առևտրի ազատ գոտի ստեղծել Եվրասիական տնտեսական միության հետ: Այդ մասին հայտարարել է Պեկինում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը:

Ըստ դիվանագետի, նախկինում չինացի գործընկերները զգուշավոր էին այդ հարցում, սակայն այժմ համոզվել են, որ գործակցությունը հեռանկարային է ոչ միայն առանձին երկրների՝ Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, հեռանկարում նաև Ղրղզստանի, այլ նաև ամբողջ միավորման հետ:

Ինչպես նշել է դեսպանը, Առևտրի ազատ գոտու ստեղծումը Չինաստանի հետ թեև ոչ հեռավոր, սակայն ապագայի հարց է, բայց հարցը օրակարգում է: «Գործակցության մեխանիզմների կցման մասին խոսք է գնում արդեն այժմ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԵՏՄ հիմնական գործընկերների, մասնավորապես Չինաստանի հետ առևտրատնտեսական գործակցության գերակա ուղղությունները քննարկվել են Մոսկվայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստում: Դեկտեմբերի վերջում ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում:

Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Լատինական Ամերիկայի երկրների հետ:

Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ից:

Պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:

Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---