2014-ին Հայաստանում 20,3 % անկում է գրանցվել բեռնափոխադրումների ոլորտում

2014-ին Հայաստանում 20,3 % անկում է գրանցվել բեռնափոխադրումների ոլորտում

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրներում տրանսպորտի բոլոր տեսակներով իրականացվող բեռնափոխադրումների ծավալը 2014-ին ավելացել է 2,6 տոկոսով 2013-ի համեմատ և գերազանցել է 7,38 մլրդ տոննան, ասվում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նյութերում:

Աճի առավելագույն տեմպերը գրանցվել են Միջին Ասիայում: Թուրքմենստանում աճը եղել է 6,4 տոկոս, Ուզբեկստանում՝ 5 տոկոս, Տաջիկստանում՝ 4,3 տոկոս: Ընդհանուր առմամբ աճ է գրանցվել միջինասիական տրանսպորտային շուկայի բոլոր մասնակիցների մոտ. Ղազախստանում բեռների փոխադրումն աճել է 4 տոկոսով, Ղրղզստանում՝ 3,8 տոկոսով:

Տարբեր է եղել դինամիկան Անդրկովկասի տարածաշրջանում. Ադրբեջանում աճը կազմել է 0,3 տոկոս, Հայաստանում գրանցվել է 20,3 տոկոս անկում: Այս տարածաշրջանի տրանսպորտային շուկան մնում է բևեռացված՝ բեռնափոխադրումների ծավալի 95 տոկոսն ապահովել է Ադրբեջանը:

Ծավալների ցուցանիշով ԱՊՀ առաջատարներն են Ղազախստանն ու Ռուսաստանը, որոնք ապահովել են ԱՊՀ շրջանակում համախառն բեռնափոխադրումների 43 և 39 տոկոսը: Ղազախստանում ցուցանիշը կազմել է 3,1 մլրդ տոննա, ՌԴ-ում՝ 2,9 մլրդ տոննա: Ռուսաստանում գրանցվել է 3,3 տոկոս անկում, 2013-ին անկումը 1,8 տոկոս էր: Ղազախստանը կրճատել է աճի տեմպերը, 2013-ին այդ ցուցանիշը 8,7 տոկոս էր:

Բեռնափոխադրումների մեծ ծավալ ունեցող երկրներում 2014-ին անկում է գրանցվել նաև Ուկրաինայում՝ 8 տոկոս, Բելառուսում, որը եզրափակում է առաջատարների խումբը, բեռնափոխադրումների 1,3 տոկոս աճ է գրանցվել՝ մինչև 330 մլն տ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---