ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը մտադիր է սերտորեն զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը մտադիր է սերտորեն զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ

PanARMENIAN.Net - Օրերս Վաշինգտոնում երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը հրապարակել է իր գործունեության գերակա ուղղությունները. ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, աջակցություն ազատ և բարգավաճ Հայաստանի կառուցմանը, որը խաղաղ կապրի հարևանների հետ: Միաժամանակ Երևանը մեղադրում է Բաքվին վստահության ամրապնդմանն ու հրադադարի պահպանմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններից հրաժարվելու մեջ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

«Երևանում իմ առաջնային գործը կլինի ջանքերի համակարգումը ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, հասկանալու համար, թե ինչով կարող ենք դեսպանությունն և անձամբ ես նպաստել բռնության բռնկումների նվազեցմանը և խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն»,-հայտարարել է Միլզը: Նա նշել է. ԱՄՆ քաղաքականությունը Երևանի հարցում պարզ է՝ ազատ և բարգավաճ Հայաստան, որը խաղաղ ապրում է հարևանների հետ:

«Դրան հասնելու համար իմ նախապատվությունը կլինի աջակցությունը ՀՀ կառավարությանն ու ժողովրդին ժողովրդավարության ու օրենքի գերակայության ապահովմանը Հայաստանում, տնտեսության ազատականացմանը և մի շարք գործընկերների, այդ թվում ԱՄՆ հետ, առևտրի ընդլայնմանը»,-ասել է Միլզը:

Միլզի խոսքերը տարբեր մեկնաբանություններ ստացան Հայաստանի փորձագետների շրջանում: Ոմանք դրանք համարում են նորանշանակ դիվանագետի «հերթապահ» խոսքեր, իսկ նրա հայտարարված նպատակներն «ավելի հեշտ է հայտարարել, քան կյանքի կոչել»: Սակայն ոմանք Միլզի հայտարարություններում նկատում են ներհայաստանյան քաղաքական կոնյուկտուրայի փոփոխությանն, Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի խախտմանն, Հայաստանում և համապատասխանաբար Հարավային Կովկասում ԱՄՆ դիրքերի հզորացմանն ուղղված միտումներ: Ժամանակը նպաստավոր է, հիմնավորում են նրանք իրենց կարծիքը, քանի որ Գյումրիում ռուս զինվորի կողմից հայկական ընտանիքի սպանությունից հետո հարաբերությունները Երևանի և Մոսկվայի միջև լավագույն վիճակում չեն, գրում է պարբերականը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Ինչպես գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, միջնորդները տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների վերջին զարգացումների մասին: «Մենք բոլորս համամիտ ենք, որ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը»,-գրել է նա:

Իվիցա Դաչիչի հետ հանդիպեց Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով հրադադարի ռեժիմի լիարժեք ապահովումը։

Նալբանդյանը նշել է, որ չնայած եռանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերին, Բաքուն շարունակում է իր առավելապաշտական գիծը՝ արգելակելով բանակցային գործընթացը։

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հադես էին եկել հայտարարությամբ փետրվարի 5-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ավարտին:

հայտարարության մեջ միջնորդները «տագնապով են նշել միջադեպերի քանակի աճը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում բնակելի թաղամասերում: «Մենք նաև քննարկել ենք նախարարի հետ նման միջադեպերի նվազեցմանն ուղղված միջոցները»,-ասվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում էր, որ կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն ուղղաթիռի խոցման միջադեպի կրկնությունը բացառելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---