Բրյուսելը հավանություն է տվել պատժամիջոցների ենթակա ռուսաստանցիների նոր ցանկին

Բրյուսելը հավանություն է տվել պատժամիջոցների ենթակա ռուսաստանցիների նոր ցանկին

PanARMENIAN.Net - ԵՄ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում փետրվարի 9-ին կայացած հանդիպմանը հավանություն են տվել ՌԴ քաղաքացիների և Դոնբասում կռվող անջատողականների պատժամիջոցների ենթակա անձանց ցանկին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նոր պատժամիջոցները սակայն, կսկսեն գործել փետրվարի 16-ից: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի հայտարարության վրա հղումով, հետաձգումը կապված է խաղաղ ջանքերին չխանգարելու, հակամարտության կարգավորմանն ուղղված երկխոսության հաստատման ջանքերին ավելի շատ ժամանակ տալու մտադրության հետ: Ըստ Ֆաբիուսի, հետագայում իրավիճակը կախված կլինի Մինսկում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների ելքից:

Պատժամիջոցների ենթակա անձանց չեն տրվում մուտքի արտոնագրեր, սառեցվում են նրանց ֆինանսական ակտիվները:

Արևմուտքի առաջնորդները մեղադրում են ՌԴ իշխանություններին Ուկրաինայի արևելքում հակամարտությունը բորբոքելու, անջատողականներին սատարելու, Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի առկայության մեջ: Մոսկվան այդ մեղադրանքները հերքում է:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---