«Նռան գույնը» ցուցադրվելու է Թուրքիայի կինոփառատոնում10 փետրվարի 2015 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը ցուցադրվելու է Ստամբուլի անկախ ֆիլմերի փառատոնում, որը մեկնարկելու է փետրվարի 12-ին և շարունակվելու մինչև փետրվարի 22-ը: Դրանից հետո՝ փետրվարի 26-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, ֆիլմերը ցուցադրվելու են Իզմիր և Անկարա քաղաքներում: Habertürk-ի հոդվածագիր Մեհմեթ Աչարն փառատոնի շրջանակներում ներկայացրել է 10 ֆիլմ, որոնք պետք է անպայման դիտել: Այդ 10 ֆիլմերի թվում է նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Հեղինակը նշում է, որ ֆիլմը նկարահանվել է 1968 թվականին և պատմում է Սայաթ- Նովայի կյանքի մասին: «Շատ ռեժիսորների համար ոգեշնչման աղբյուր դարձած այս ֆիլմն այսօր դասական է համարվում: 1969 թվականին Խորհրդային միությունում արգելված ֆիլմն այժմ թուրք կինոսիրողների առջև է՝ Մարտին Սկորսեզեի գլխավորությամբ The Film Foundation-ի կողմից վերականգնված տարբերակով»,- գրում է նա, մեջբերում է Tert.am-ը: Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» 1968 թվականին նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և 2013-ին ամերիկյան Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայի L’immagine Ritrovata լաբորատորիայում: Ֆիլմի վերականգնված տարբերակն առաջին անգամ ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի դասական ծրագրի (Cannes Classics) շրջանակում: «Նռան գույն»-ը Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968թ․-ին ու նվիրված է Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անունը, ի դեպ, հենց «Սայաթ-Նովա» է։ Գտնվելով գրաքննության ճնշման տակ ռեժիսորը ստիպված է եղել վերամոնտաժել ու փոխել ֆիլմի անունը։ Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները»-ը ֆիլմից հետո Փարաջանովին սկսեցին դասել աշխարհի լավագույն կինոռեժիսորների շարքին։ «Նռան գույնը» Փարաջանովի հաջորդ գլուխգործոցն է։ Երկու ֆիլմերն էլ ենթարկվեցին խորհրդային գրաքննությանը, որի արդյունքում Կառավարությունը փոխեց իր վերաբերմունքը ռեժիսորի հանդեպ և 1973-ի դեկտեմբերի 17-ին նրան 5 տարի ազատազրկման ենթարկեց ՝ մեղադրելով արվամոլության մեջ։ Photo: M. Vartanov/Parajanov - Vartanov Institute Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |