Անկարան սպառնում է Մոսկվային դատարան դիմել գազի գնի պատճառով

Անկարան սպառնում է Մոսկվային դատարան դիմել գազի գնի պատճառով

PanARMENIAN.Net - Անկարային չհաջողվեց զեղչ ստանալ Ռուսաստանից առաքվող գազի համար, հայտնում է «Ռոսբալտը»: Ինչպես հայտնում է պարբերականը, Անկարան ու Մոսկվան այդպես էլ չլուծեցին ՌԴ-ից Թուրքիա առաքվող գազի գնի զեղչման հարցը: Ընդ որում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարեց, որ Անկարան մտադիր է 15 տոկոս զեղչ ստանալ:

Նշվում է, որ անցյալ տարի Թուրքիա է առաքվել 26,7 մլրդ խմ ռուսական գազ, իսկ 2015-ին նախատեսվում է ավելացնել առաքումների ծավալները մինչր 30 մլրդ խմ:

Akfel, Bosphorusgaz և Kibar Enerji ընկերությունները 30 տարվա գազի ներկրման արտոնագիր ստացան, իսկ Batı Hattı-ը՝ 23 տարվա: Նրանք ամեն տարի 6 մլրդ խմ գազ կներկրեն Թուրքիա Ռուսաստանից: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, 2015-ի հունվարից ռուսական գազի հազար խորանարդ մետրը մասնավոր ընկերությունները գնում են 390 դոլարով: Նախկինում Թուրքիայի մասնավոր ընկերությունները ներկրման համար վճարում էին 322 դոլար:

Ռուսաստանից թուրքական պետական խողովակաշարային Botas ընկերության ներկրած գազի հազար խմ գինն Անկարայի համար արդյունքում հասնում է 415 դոլարի, ինչն այս պայմաններում չի բխում նրա շահերից: Թուրքիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ռուսական գազի գինը «վնասում է պետբյուջեին»: Չի բացառվում, որ այդ խնդիրը լուծելու համար Անկարան կդիմի Միջազգային վերաքննիչ դատարան, հայտնում է Ռոսբակտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---