ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվողները թիվը 2014-ին ռեկորդային է եղել16 փետրվարի 2015 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվող ամերիկացիների քանակը 2014-ին հասել է ռեկորդային մակարդակի՝ 3415-ի, այդ են վկայում ԱՄՆ հարկային վարչության և ֆինանսների նախարարության տվյալները: 2013-ի համեմատ աճը կազմել է 14 տոկոս: Այս թիվը 15 անգամ գերազանցում է 2008-ի ցուցանիշը, երբ քաղաքացիությունից հրաժարվել է ընդամենը 231 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ասվում է, որ ըստ CNN Money փորձագետների, դա կապված է հարկադրման բարդեցման հետ ԱՄՆ-ում, որն անտանելի բեռի է վերածվում: Ոմանք հայտնում են, որ հաշվետվությունների համար ստիպված են այնքան փաստաթուղթ հավաքել, որ արդյունքում հաշվապահի կարիք են զգում, իսկ դա առնվազն 1000 դոլար է պահանջում: Որպես հավաստիացում պորտալը բերում է տարբեր մասնագետների կարծիքներ. «Շատերը հերթի են…կան մարդիկ, որոնք դեռ սպասում են երկրորդ անձնագրին ամերիկյանից հրաժարվելուց առաջ»,-հայտարարել է հաշվապահ Վինչենցո Վիլյամենը: «Ակնհյատ է, որ դուք չեք կարող հրաժարվել ԱՄՆ անձնագրից, քանի դեռ չունեք մեկ այլ երկրի անձնագիր»,-ասել է նա: «Միջազգային տեսակետից, աշխարհը կիսվում է երկու մասի՝ մարդիկ, որոնք ցանկանում են ստանալ ԱՄՆ քաղաքացիություն, և մարդիկ, որոնք ցանկանում են հրաժարվել դրանից»,-հայտարարել է Butler Snow ընկերության ավագ փաստաբան Քրիս Մաքլմորը: ԱՄՆ քաղաքացիությունից մտադիր է հրաժարվել նաև Լոնդոնի քաղաքապետը: Բորիս Ջոնսոնը, որը ծնվել է Լոնդոնում և ԱՄՆ քաղաքացի է, հայտարարել է, որ կհրաժարվի ԱՄՆ քաղաքացիությունից, քանի որ «միշտ հավատարիմ է եղել ու նվիրված է Բրիտանիային»: Ջոնսոնը ծնվել է Նյու Յորքում 1964-ին և Բրիտանիայի հպատակութայն հետ մեկտեղ ունի նաև ԱՄՆ քաղաքացիություն: Ջոնսոնը նշել է նաև, որ դիմել է ԱՄՆ դեսպան Մեթյու Բարզուին պարզելու համար, թե ինչ է անհրաժեշտ ձեռնարկել ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելու համար: Ըստ Ջոնսոնի, դա «աշխատատար գործընթաց է»: Նման որոշման պատճառը կարող է լինել ԱՄՆ-ում հարկեր չվճարելու Ջոնսոնի ցանկությունը: Վերջերս նա ստիպված է եղել հարկ վճարել Լոնդոնի հյուսիսում վաճառված տան համար, գրում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |