ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ալիևի հետ լուրջ բանակցություններ է ակնկալում

ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ալիևի հետ լուրջ բանակցություններ է ակնկալում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ բանակցություններ է ակնկալում Ադրբեջանի նախագահ Ալիևի և մյուսների հետ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Բոլորը կարող են շահել»,- հավելել է նա:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը:

Միևնույն ժամանակ Trand.az-ի տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան արդեն սկսվել է: Այցի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ կվարեն Ադրբեջանի ղեկավար մարմինների հետ: Ավելի ուշ` փետրվարի 17-ին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբը կլինի Երևանում,իսկ հետո նաև Արցախում: ՊԲ օպերատիվ տվյալներով, փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 15.000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ամբողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն`անհրաժեշտության դեպքում դիմելով նաև համապատասխան գործողությունների, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---