9 դեկտեմբերի 2002 - 20:00 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ 120 ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Շվեյցարիայի, Հոլանդիայի շուրջ 120 քաղաքական, հասարակական, երիտասարդական եւ այլ հայկական կազմակերպություններ կոչ են արել եվրոպական կազմակերպությունների ղեկավարներին տեղի չտալ Անկարայի ճնշումներին եւ չշտապել Թուրքիայի անդամակցության բանակցությունների ժամկետի ճշգրտման հարցում: Համապատասխան փաստաթուղթը անցյալ շաբաթվա վերջում ուղղվել է մի շարք եվրոպական կազմակերպություններին: