Իրանն Ադրբեջանին հայտագիր է հղում անտառային հրդեհների կապակցությամբ

PanARMENIAN.Net - Իրանն Ադրբեջանին հայտագհիր է հղում սահամանկից շրջանների հրդեհների տարածման սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Հուսեյն Բագիրովը:



«Սկսած 2002 թվականից Ադրբեջանն Իրանից հայտագրեր է ստանում` Իրանի տարածքում սահմանակից Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու անտառային հրդեհների տարածման սպառնալիքի վերբարեյալ: Ես դրա մասին ասում եմ, քանի որ հաճախ մեր դրույթները հաշվի չեն առնում, իսկ դա երրորդ երկրի դրույթ է»,- ընդգծել է նախարարը:



Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ներին ներկայացրել է մոնիթորինգի զեկույցները, որն անցկացրել է անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը` ԼՂՀ տարածքի հրդեհների կապակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---