Պատրուշև. Որոշ երկրներ ի դեմս ԵՏՄ-ի մրցակցի են տեսնում և փորձում խափանել ինետգրումը19 փետրվարի 2015 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նշել է, որ որոշ երկրներ, ի դեմս ԵՏՄ-ի մրցակցի տեսնելով, փորձում են խափանել իտեգրացիոն գործընթացը: Պատրուշևն այս հայտարարությունն արել է Աստանայում Ղազախստանի նախագահի օգնական, ԱԽ քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ հանդիպմանը: «Ժամանակակից փոփոխվող աշխարհում որոշ երկրներ ի դեմս ԵՏՄ-ի պոտենցիալ լուրջ մրցակցի են տեսնում համաշխարհային տնտեսությունում և ապակառուցողական դեր են ստանձնել ինտեգրացիոն գործընթացները խափանելու ուղղությամբ»,-ասել է նա: Ըստ Պատրուշևի, նոր կառույցի հիմնական խնդիրն է ամրապնդել անդամ երկրների ինտեգրումը, վերացնել ապրանքների, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի խոչընդոտները: Ղազախստան այցի ընթացքում տեղի են ունեցել նաև երկու երկրների փորձագետների խորհրդակցություններ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, որոնք առնչվում են միջազգային անվտանգության տիրող վիճակին: Մասնավորապես, քննարկվել է իրավիճակը Միջին Ասիայում, ԵՏՄ շրջանակում գործակցությունն ընթացիկ հարցերի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |