Հայաստանում 3-հազարամյա սրբավայրեր են հայտնաբերվել20 փետրվարի 2015 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հնագետները մոտ 3,3 հազար տարվա վաղեմության երեք սրբավայր են հայտնաբերել Հայաստանում՝ Գեղարոտ ամրոցի մոտ: Այն ժամանակներում նման կառույցներն օգտագործվել են ապագան գուշակելու համար, գրում է Live Science-ը: Սրբավայրերից յուրաքանչյուրը կավաշեն հիմքով մեկուսի սենյակից է բաղկացած: Սենյակների ներսում հայտնաբերվել են խեցեղեն անոթներ, ինչպես նաև բազմաթիվ իրեր, այդ թվում կոտոշներով կուռքերի կավաշեն արձանիկներ, դրոշմակնիքներ, ծխարաններ ու կենդանիների բազմաթիվ ոսկորներ: Ըստ հնագետների, ծիսական արարողությունների ժամանակ «գիտակցության փոխակերպման» հասնելու նպատակով որոշ իրեր են այրվել և գինի օգտագործվել:
Մասնագետները կարծում են, որ Գեղարոտն այդ շրջանում եղել է մարգարեության կենտրոն տեղի վերնախավի համար: Այն ժամանակ Հայաստանի տարածքում դեռ գիր չի եղել և չեն պահպանվել նույնիսկ տեղի իշխանավորների անունները, հայտնում է Zele.ru-ն: «Արևելյան ամրոցի» սրբավայրում հայտնաբերվել են ալյուր ստանալու համար նախատեսված սարքեր: Այստեղ, ինչպես կարծում են հնագետները, գուշակություններ են արել ալյուրի վրա: Այդ վայրում հաց թխելու համար նախատեսված մեծ վառարան չի եղել:
Սրբավայրերն օգտագործվել է մոտ 100 տարի, մինչև ամրոցի հայտնաբերումն ու ավերումը: Ավերածությունից հետո այդ տեղը մոռացության է մատնվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |