ԵՄ-ում դեռ միասնական կարծիք չկա ԵՏՄ հետ երկխոսության հարցում, նաև Ուկրաինայի պատճառով20 փետրվարի 2015 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Իրադարձություններն Ուկրաինայում ազդում են Եվրամիության և ԵՏՄ միջև երկխոսության հնարավորության վրա, հայտարարել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը: «Այնուամենայնիվ այս պահի դրությամբ իրավիճակն Ուկրաինայում և այդ իրավիճակի շահարկումը նույնպես ազդում են երկխոսության մեկնարկի վրա»,-ասել է Ռինկևիչը լրագրողներին Մինսկում: Նա նշել է, որ Եվրամիության ներսում դեռ միասնական կարծիք չկա Եվրամիության և ԵՏՄ միջև երկխոսության հարցում: «Մենք դեռ միասնական կարծիք չունենք Եվրամիությունում, կարծում եմ, բանավեճը դեռ կշարունակվի»,-ասել է Լատվիայի ԱԳ նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Փետրվարին ելույթ ունենալով Մյունխենում, անվտանգությանը նվիրված խորհրդաժողովում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ ԵՄ-ն շահագրգռված է, որ «մեծ Եվրոպա կառուցվի Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն»: Այն մասին, որ ԵՄ ու ԵՏՄ միջև կարող է առևտրի ազատ գոտի ստեղծվել, Մերկելը հայտարարել էր դեռ 2014-ի ավարտին: Ըստ նրա, դա կարող է վերացնել տեխնիկական բնույթի հարցերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որը համաձայնագիր է ստորագրել ԵՄ հետ առևտրի ազատ գոտու մասին, սակայն համաձայնագրի իրականացումը հետաձգվեց մինչև տարեվերջ: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |