Daily Sabah. Իշխանական աղբյուրները հերքում են Գալիպոլիի 100 ամյակի միջոցառումների չեղարկումը22 փետրվարի 2015 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի և վարչապետի գրասենյակների աղբյուրները հերքում են, թե Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակի միջոցառումները չեղարկվել են, գրում է Daily Sabah-ը՝ հավելելով, որ միջոցառումների չեղարկման մասին լուրը տարածած թերթը՝ Today's Zaman-ը, «գյուլենական» է՝ նկատի ունենալով Էրդողանի հակառակորդ Ֆեթհուլլա Գյուլենին: Ամերիկաբնակ մեծահարուստ հոգևորականը համարվում է Today's Zaman-ի հովանավորներից, իսկ պարբերականը բնութագրվում «հակաիշխանական հոդվածներով», գրում է Tert.am-ը: Ավելի վաղ Today's Zaman-ը գրել էր, իբր Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ին նախատեսված Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակի հիշատակման միջոցառումները։Ըստ պարբերականի, միջոցառումները չեղյալ են հայտարարվել, քանի որ մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են ապրիլի 24-ին այցելել Անկարա` նույն օրը Երևանում հիշատակվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պատճառով։ Նրանք նշել են, որ իրենց այցով կարող են ստվեր նետել երևանյան միջոցառումների վրա։ Ըստ Daily Sabah-ի, նույն իշխանական աղբյուրները չեն ցանկացել նշել, թե կոնկրետ քանի երկիր է արձագանքել Թուրքիայի հրավերին՝ ապրիլի 24-ին մասնակցել նշված գործողության ոգեկոչման արարողություններին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով: Սերժ Սարգսյանի պատասխան նամակումմ մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»: Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: Կարդացեք նաև՝ Թուրքիան չեղարկե՞լ է ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակի միջոցառումները Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |