21 հուլիսի 2006 - 16:10 AMT
Ջոն Էվանսի ետ կանչելը կարող է վատ անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի ետ կանչման պատմությունը կարող է վատ անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի արտաքին քաղաքականության հարցերի գծով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, բանն այն է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մինչ այժմ չի կարողանում հստակ բացատրել, թե ինչու է ետ կանչում Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ղեկավարին: Միեւնույն ժամանակ Կիրո Մանոյանը ձեռնպահ մնաց դեսպան Էվանսին ետ կանչելու իրական պատճառի վերաբերյալ գնահատականներից;
Նշենք, որ Ջոն Էվանսին ետ կանչելու պատճառի հիմնական վարկածը նրա հայտարարությունն է Հայոց ցեղասպանության մասին: