«Կլասիկ-Պլյուս». Առէկսիմբանկն առաջարկում է նոր ժամկետային ավանդատեսակ23 փետրվարի 2015 - 13:45 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է ֆիզիկական անձանց համար նախատեսված «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդ` առանց պայմանագրի երկարաձգման և գումարի ավելացման հնարավորության: «Կլասիկ-Պլյուս» ավանդատեսակը տրամադրվում է հետևյալ պայմաններով` ավանդի ժամկետը՝ 30, 60, 90 օր, ավանդի արժույթը՝ ՀՀ դրամ, տոկոսադրույքը՝ 15%, 16%, 17%` կախված ավանդի ժամկետից, նվազագույն գումարը՝ 500 000 ՀՀ դրամ: Ավանդը կարող է բացվել ֆիզիկական անձ հաճախորդի անունով, լիազորագրով կամ հօգուտ երրորդ անձի: «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդն ընդունվում է մինչև 2015-ի մարտի 10-ը: «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ: Բանկը բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն է և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը: Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը |