Թուրքիան մոտ $1 մլն է վճարել «Մահմեդական եղբայրներին» Ցեղասպանության մասին փաստաթղթերի ոչնչացման համար

Թուրքիան մոտ $1 մլն է վճարել «Մահմեդական եղբայրներին» Ցեղասպանության մասին փաստաթղթերի ոչնչացման համար

PanARMENIAN.Net - Թուրքական Demokrat Haber գործակալությունը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, թե Կահիրեում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ վավերագրական վկայությունների ոչնչացման համար Թուրքիան կաշառք է տվել «Մահմեդական եղբայրներին»:

Ըստ աղբյուրի, Թուրքիան Եգիպտոսին մոտ 1 մլն դոլար է վճարել այդ փաստաթղթերն այրելու համար: Այդ մասին Եգիպտոսի կառավարության նիստում հայտարարել է «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը, որը նշել է, որ մեղավորները պետք է պատժվեն:

Ըստ հաղորդագրության, որը հրապարակվել է Կահիրեում լույս տեսնող «Վետո» թերթում, ոչնչացված փաստաթղթերի թվում եղել են նաև այնպիսինները, որոնց շնորհիվ Թուրքիան դժվարին կացության մեջ կարող էր հայտնվել միջազգային դատարաններում: Նաիմն ասել է, որ Եգիպտոսը պարտավոր է պատժել նաև Թուրքիային:

Տեղեկությունների համաձայն, 2011-ի դեկտեմբերի 17-ին հրկիզվել են Եգիպտական ինստիտուտի արխիվային փաստաթղթերը, և հրշեջ հաշվարկի ուշացման պատճառով, ինստիտուտում պահվող ձեռագրերի ու արխիվային փաստաթղթերի մեծ մասն այրվեց, հայտնում է «Երկրամասը»:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Մինչ Հոսնի Մուբարաքի տապալումն այդ կազմակերպությունը գործում էր ընդհատակում: Մուբարաքի հետնորդը՝ Մուրսին, պաշտոնանկ արվեց զինվորականների կողմից հուլիսին 3-ին զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Դրանից հետո «Մահմեդական եղբայրների» ղեկավարնության անդամներից շատերը ձերբակալվեցին երկրում բռնություն բորբոքելու մեղադրանքով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---