21 հուլիսի 2006 - 17:54 AMT
Արաբա-իսրայելյան հակամարտությունը չափազանց վտանգավոր է Մերձավոր Արեւելքի հայ համայնքի համար
Մերձավոր Արեւելքում որեւէ խաղաղության հասնելու համար մի քանի ամիս հարկավոր է: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ խոսքը գնում է Լիբանանի` որպես անկախ պետության, պահպանության մասին է: «Իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում Լիբանանը կանգնած է քաղաքացիական կռիվների շեմին: Եթե սրվեն հարաբերությւոնները «Հեզբոլլահ» կազմակերպության եւ լիբանանցիների հարաբերությունները, պատերազմը անխուսափելի է: Եթե դա տեղի ունենա, Լիբանանի հայ համայնքը ստիպված կլինի լքել երկիրը: Ցավոք, մեր պետությունը պատրաստ չէ ընդունել այդ քանակությամբ գաղթականների, ովքեր, ամենայն հավանակությամբ, կմեկնեն Արեւմուտք: Ավելին, արաբա-իսրայելյան ներկա հակամարտությունը սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արեւելքի ողջ հայ համայնքի համար»,- ընդգծել է Մանոյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ եթե միջազգային հանրությունը չկարողանա կանգնեցնել Իսրայելի ներխուժումը, ապա Հարավային Լիբանանի 20-25 կմ անեքսիայի կենթարկվեն. «այս պատերազմը իսլամի երկու ճյուղերի հակամարտությունն է, սա արաբա-իսրայելյան հերթական պատերազմը չէ: Շիիներն ու սունիները պայքարում են տարածաշրջանում գերակայության համար: Շիիները հզոր աջակցություն ունեն ի դեմս Իրանի եւ ֆունդամենտալիստական խմբավորումների: Գործում է նույն իրանական գործոնը, որը գրեթե ամեն օր ապացուցում է իր գերակայությունը ամերիկյան ուժերի նկատմամբ Իրաքում»,- ասել է ՀՅԴ «Դաշնակցության» ներկայացուցիչը: