21 հուլիսի 2006 - 18:11 AMT
Տարածաշրջանային այցի ժամանակ Մեթյու Բրայզան կլինի Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզան հուլիսի 29-ին երկօրյա աշխատանքային այցով կլինի Ստեփանակերտում: Այդ մասին հայտնում է ԼՂՀ մամլո ծառայությունը` հղում կատարելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին: Ստեփանակերտ այցի ընթացքում ամերիկացի միջնորդը կընդունի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, հայտնում է «Նովոստի Առմենիան»: