ԶԵԱԲ Հակաճգնաժամային հիմնադրամը $150 մլն կհատկացնի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը24 փետրվարի 2015 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) Հակաճգնաժամային հիմնադրամը ներդրումային վարկ կտրամադրի Հայաստանին՝ 150 մլն դոլար հատկացնելով Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համար, ասել է ԶԵԱԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: ԶԵԱԲ-ը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ.-ի հունվարին՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացման նպատակով: Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից-պետություններն են՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: Հայաստանում ԶԵԱԲ-ի ֆինանսավորման ծավալը գերազանցում է 20 մլն դոլարը, բանկը Հայաստանում առաջին վարկը տրամադրել է 2010 թ.-ին: Ըստ Պանկինի, վարկի տրամադրումն արդեն հավանության է արժանացել և միջոցները շուտով կփոխանցվեն: «Դա լուրջ ավտոմայրուղի է մոտ 560 կմ երկարությամբ, որն անցնելու է ամբողջ Հայաստանի տարածքով՝ կապելով Իրանը, Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը»,-ասել է Պանկինը: Նա նշել է, որ դա վեց ներդրումային նախագծերից մեկն է, որը հավանության է արժանացել և պատրաստվում է իրագործման Հակաճգնաժամային հիմնադրամի կողմից: Այժմ Հայաստանի հետ քննարկվում են վերջնական համաձայնագրի տեխնիկական ասպեկտները, որից հետո փաստաթուղթը կներկայացվի վավերացման: Նախատեսվում է, որ միջոցները կփոխանցվեն ընթացիկ տարում: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: Ծրագրի իրականացման համար պայմնագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնց համաձայն ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները: Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման Բանկի (ԱԶԲ) միջև 15.09.2009 թ. կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որից Ասիական Զարգացման Բանկի մասը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |