Եվրասիայի երիտասարդ պատմաբանների ակումբի առաջին նիստը կանցկացվի Երևանում

Եվրասիայի երիտասարդ պատմաբանների ակումբի առաջին նիստը կանցկացվի Երևանում

PanARMENIAN.Net - Եվրասիայի երիտասարդ պատմաբանների ակումբի առաջին նիստը կանցկացվի Երևանում փետրվարի 27-ից 28-ը։

Նախագիծը կազմակերպել է «Հյուսիս–Հարավ» ռուսական քաղաքագիտական կենտրոնը` ԱՊՀ անդամ–երկիրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Նախագծի նպատակն է բանավեճերի հարթակ ստեղծել Եվրասիական տնտեսական միության և Համագործակցության այլ երկրների պատմագիտական հանրության ներկայացուցիչների մասնագիտական շփումների համար։, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Առաջին նիստին կմասնակցեն երիտասարդ մասնագետներ, պատմաբաններ, սոցիոլոգներ, միջազգային հարաբերությունների մասնագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից։

Ծրագրով նախատեսված է բանավեճերի շարք կազմակերպել, վարպետության դասեր անցկացնել, դասախոսություններ կարդալ, կլոր սեղաններ կազմակերպել Երկրորդ համաշխարհային պատմության թեմայով։

Նիստի մասնակիցները կքննարկեն պատմագիտության ներկան ու ապագան, Երկրորդ համաշխարհային պատերազմի թողած հետքը Համագործակցության երկրներում։

Ելույթ կունենան հետազոտողներ, պատմաբաններ, ինչպես նաև` միջազգային հարաբերությունների մասնագետներ Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ Գիտակների հայկական ասոցիացիայի աջակցությամբ ինտելեկտուալ կաղ կանցկացվի` Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով։

Քաղաքագետների ակումբի նիստի բացումը կկայանա փետրվարի 27-ին 11։00-ին Մոսկվայի տանը։

Ակումբի նիստեր կանցկացվեն նաև Բաքվում, Իրկուտսկում և Աստանայում։

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---