ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է հայերի ջարդերն Ադրբեջանում և Բաքվի շարունակվող ագրեսիան27 փետրվարի 2015 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Ջուդի Չուն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ անդրադարձել է հայերի ջարդերին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում՝ դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիան, հայտնում է Asbarez-ը: «27 տարի առաջ, երբ Խորհրդային միության սահմանները տարալուծվում էին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միավորվեց` հանդես գալով սեփական ապագայի և Ադրբեջանից ավելի մեծ անկախություն ձեռք բերելու կոչերով: Ինքնորոշման և անկախության ուղղությամբ իրականացվող այս խաղաղ շարժմանն հաջորդեցին կանխամտածված և կառավարության կողմից հովանավորված հարձակումները,-նշել է Չուն: Հաջորդ երկու տարիներին Արցախի հայ ժողովուրդը դաժան և ռասիստական ջարդերի թիրախ դարձավ, որը նրանց կրկին հիշեցրեց Հայոց ցեղասպանության տխուր օրերը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, հազարավորները տեղահան արվեցին, արդյունքում հայերը մինչ օրս զգում են Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի դաժան դեպքերի սարսափը»,- նշել է կոնգրեսականը: Անդրադառնալով 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հանրաքվեին և 1994թ-ին կնքված զինադադարին, նշել է, որ առ այսօր ԼՂ ժողովուրդը ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից զինադադարի մշտական խախտման պայմաններում: «Մենք ցանկանում ենք ԼՂ հակամարտության հարցում խաղաղ կարգավորում և հույս ունեք, որ այս ժողովուրդը ազատ կլինի իր սեփական ապագան որոշելու հարցում»,-եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը:, հայտնում է Panorama.am-ը: Բաքվում հայերի ջարդեր Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |