25 հուլիսի 2006 - 15:41 AMT
ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի ներխուժմանը Իրաք
ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային հրաժարվել Քրդական Աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) կայանների վրա հարձակումներից, ինչը կարող է ոչ կառուցողական ազդել Իրաքի քուրդ ապստամբների վրա: Նախագահ Ջորջ Բուշի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի վերջին հեռախոսազրույցի ժամանակ Բուշն առաջարկել է հետաձգել թուրքական զոքերի ներխուժումը Հյուսիսային Իրաք եւ ակտիվացնել սահմանամերձ լեռներում քուրդ գրոհայինների կայանները ոչնչացնելու ջանքերը: Դրանք, ըստ կողմերի, ահաբեկչական են: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հետ խոսակցության ժամանակ ասել է, որ ԱՄՆ ամեն ինչ կանեն այդ ուղղությամբ: Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզաի խոսքերով, շուտով կոնկրետ քայլեր կձեռնարկվեն ՔԱԿ-ի դեմ:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիան ցանկանում է անհապաղ, կառուցողական եւ կոնկրետ կարգավորել քրդական հարցը, քանի որ լրջորեն մտահոգված է, որ Իրաքում խաղաղություն հաստատելու իր ջանքերին կխանգարի ՔԱԿ-ը, հայտնում է AFP: