ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գաղտի քնեարկություն է սկսել Քոֆի Անանի փոխարինողի թեկնածության առումով25 հուլիսի 2006 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի գաղտի քվեարկություն է սկսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Քոֆի Անանի փոխարինողի թեկնածության առումով, հայտնում է AFP: Թեկնածուները չորսն են, բոլորն ասիական երկրների ներկայացուցիչներ են: Նրանց մեջ են հարավկորեացի արտգործնախարար Պան Գի Մունը, դիվանագետ Շրի-Լանկայից Ջայանտա Ջանապալան, Թաիլանդի փոխվարչապետ Սուրակյարտ Սատխիռատխայը եւ հնդկացի Շաշի Թխարորը` ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի քարտուղարը: Քվեարկության առաջին փուլի ընթացքում Անվտանգության Խորհրդի բոլոր տասնհինգ անդամները պետք է իրենց վերաբերմունքը հայտնեն քվերակության ներկայացված թեկնածուներից յուրաքանչյուրի նկատմամբ` հավանություն տալով կամ չտալով կամ էլ ձեռնպահ մնալով:ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունները մի քանի փուլով են անցնելու եւ կարող են ձգվել մինչեւ սեպտեմբեր կամ հոկտեմբեր, եթե ոչ ավելին, հայտարարել է դիվանագիտական շրջաններում առկա աղբյուրը: Նրա խոսքերով, թեկնածուների ցուցակը բաց է եւ դրանում, հնարավոր է, դեռ նոր անուններ հայտնվեն: Սակայն, ամեն նոր թեկնածու եւս կներկայացնի Ասիան, քանի որ ռոտացիայի սկզբունքի համաձայն աֆրիկացի Անանից հետո գլխավոր քարտուղարն ասիացի պետք է դառնա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կանոնակարգի համաձայն, նոր գլխավոր քարտուղարն ընտրվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 192 անդամների կողմից: Թեկնածուին ներկայացնում է Անվտանգության խորհուրդը: Առաջին վարկանիշային քվերակության առջնեկներն են Պան Գու Մունն ու Շաշի Թխարորը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |