25 հուլիսի 2006 - 17:17 AMT
Մոսկվայում կցուցադրվի ֆիլմ Եվրոպայի շուրջ «Կիլիկիա» առագաստանավի նավարկության մասին
2006 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանում Հայաստանի օրերի շրջանակներում, «Ռոլան» կինոթատրոնում կկայանա «Ճանապարհորդություն յոթ ծովերով» ֆիլմի շնորհանդեսը` Եվրոպայի շուրջ «Կիլիկիա» առագաստանավի նավարկության մասին: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, «Կիլիկիա» առագաստանավը կառուցվել է Երեւանի «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի մի խումբ էնտուզիաստների կողմից` ըստ հին ձեռագրերի` միջնադարյան տեխնոլոգիաների օգտագործմամբ, մանրամասնորեն կրկնելով XIII դարի կիլիկյան նավերը: Ճանապարհորդության ժամանակ «Կիլիկիա» առագաստանավի վրա զգեստները, ուտելիքը, ծովագնացության սարքերը կրկնել են հեռու նավարկությունների գնացող հին հայ վաճառակնների կենցաղն ու մեթոդները: Օրերս «Կիլիկիան» ժամանել է Մեծ Բրիտանիայից եւ կառանել է Սանկտ-Պետերբուրգում, որտեղից ռուսական գետերով կուղեվորվի Մոսկվա, որտեղից իր ճանապարհը կշարունակի Վոլգայով վար: