Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունն իրագործողներին. ԵԺԿ-ն ընդունեց բանաձևը 3 մարտի 2015 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության մարտի 3-ի նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նիստին մասնակցելու նպատակով Բելգիա մեկնած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի բանաձևի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է հայկական ցեղասպանության և հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում այն Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին` ապրիլի 24, 2015: 1. Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը: Ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը` որակելով դրանք որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում: 2. Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի հայկական ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին և երախտագիտությամբ խոնարհվում ենք նահատակված, ինչպես նաև փրկված հերոսների առջև, ովքեր պայքարել են կյանքի և մարդկային արժանապատվության պահպանման համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ ցեղասպանության հետ և անքով բնաջնջման և բռնի տեղահանման են ենթարկվել ոչ միայն հայերը, այլ նաև Պոնտոսի հույները և ասորիները: Մենք հարգում ենք նաև նրանց հիշատակը: 3. Մենք միանում և մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, ամրագրման և պատմական արդարության հաստատման համար: 4. Կոչ ենք անում Թուրքիային հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, պատմությունը ընդունելու և հայկական ցեղասպանութան և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաև, նյութական և բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործմանը: 5. Դիմում ենք Թուրքիայի կառավարությանը իր ստանձնած օրենսդրական պարտավորությունները հարգելու և կյանքի կոչելու պնդումով, ներառյալ այն դրույթները, որոնք վերաբերվում են հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Մասնավորապես այդ համատեքստում կարևորվում է անցյալ դարում բնաջնջման կամ ոչնչացման ենթարկված հայկական և այլ մշակութային ժառանգությունների մանրամասն ցուցակագրումը, հնագույն մեծ քաղաքների, եկեղեցիների, դպրոցների, գերեզմանոցների և Արևմտյան Հայաստանում տեղակայված այլ պատմամշակութային արժեքների վերականգնման ռազմավարության զարգացման հեռահար նպատակով` դարձնելով վերոհիշյալ հաստատություններից շատերը գործող մշակութային և կրոնական կենտրոններ: 6. Մենք կոչ ենք անում ԵՄ, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց անկախ իրենց ազգային և կրոնական պատկանելիությունից, միավորել ջանքերը պատմական արդարությունը վերկանգնելու և հայկական ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի արժանի տուրք մատուցելու գործում. 7. Հաշվի առնելով վերոհիշյալ դրույթները` ԵԺԿ-ն կոչ է անում Թուրքիային ձեռնարկել իր ստանձնած միջազգային պարտավորությունների և իր որդեգրած եվրոպական չափանիշներին համապատասխան միջոցառումներ. • Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին: • Ձևավորել իրապես եվրոպական Թուրքիային համապաստախանող տեսլական, ինչպես նաև, գործողությունների ծրագիր, որն իր մեջ ներառում է խոսքի ազատությանը և հայկական ցեղասպանությանը վերաբերող հարցերի ազատ բարձրաձայնումը պետական հասարակական և կրթական հասատատությունների մակարդակով, ինչպես նաև կրոնական և մշակութային հուշարձանների վերականգնումը և դրանց հանձնումը հայակական և այլ համայնքներին: • Ձեռնարկել երկար սպասված հայկական ազգային ժառանգության ճանաչումը, որը հիմնված կլինի հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման, խարսխված պատմության ընդունման, կնճռոտ հարցերի խաղաղ կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների լիակատար եվրոպականացման վրա: 8. Կոչ ենք անում Եվրոպական Միությանը,ԵՄ Հանձնաժողովին, Խորհդրին և Խորհրդարանին, ինչպես նաև ողջ միջազգային հանրությանը ի գնահատումն Թուրքիայի ստանձնած պարտավորություններին` կենտրոնացնել ուշադրությունը ճանաչման և մեր ընդհանուր ժառանգության վերականգնման և վերահաստատման վրա, ընդսմին, առաջադրված, այնուհետ և նշվող ապրիլի 24-ը հայկական զոհերի հիշատակի պաշտոնական օր ընդունելու, հայկական ցեղասպանությունը և մարդու կողմից մարդու հանդեպ կատարվող ոճրագործությունները դատապարտելու համար: 9. Լիահույս ենք, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կբացի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |