25 հուլիսի 2006 - 19:52 AMT
Հայ խաղաղապահներին պետական պարգեւներ են հանձնվել
Հայ խաղաղպահները, ովքեր մասնակցել են Կոսովոյի հակամարտության կարգավորման եւ հետպատերազմյան Իրաքի վերականգնման գործողություններին, պարգեւատրվել են շքանշաններով եւ պատվոգրերով: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ վեց զինծառայողներ պարգեւատրվել են «Անդրանիկ Օզանյան» եւ «Դրաստամատ Կանայան» շքանշաններով, տասնվեցը` պատվոգրերով: ՀՀ պաշտպանության նախարարը նաեւ բանավոր շնորհակալություն հայտնեց բոլոր հայ խաղաղապահներին: