Մայիսի 9-ին Հայաստանը կմասնակցի «Հաղթանակի վալս» միջազգային ակցիային

Մայիսի 9-ին Հայաստանը կմասնակցի «Հաղթանակի վալս» միջազգային ակցիային

PanARMENIAN.Net - Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հաղթանակի վալս» միջազգային երիտասարդական ակցիային մայիսի 9-ին կմասնակցի նաև Հայաստանը:

Ինչպես հայտնլ են Երևանի Գիտության և կրթության ռուսական կենտրոնի մամուլի ծառայությունում, նախագիծը նախաձեռնել է ՀԱՊԿ Համալսարանական լիգան, այն ուղղված է հայրենասիրության, պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության աջակցությանը, ՀԱՊԿ անդամ երկրների հետ Ռուսաստանի հոգևոր միասնության ու մշակութային և բարոյական արժեքների պահպանմանը:

Պարային խմբերը վալս կպարեն պատերազմական տարիների կոմպոզիցիաների տակ: Վալսի ավարտին ֆլեշ-մոբի մասնակիցները, որոնք կկրեն Գևորգիևյան ժապավենի գույներով շապիկներ, կպատկերեն «շնորհակալություն» բառը: Փետրվարի 11-ին Բրեստում տեղի ունեցան «ԱՊՀ սահմաններով հաղթանակի էստաֆետի» մեկնարկին նվիրված միջոցառումները: Հաղթանակի էստաֆետն անցկացվում է ԱՊՀ երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհդի որոշմամբ: Այն մեկնարկել է Բրեստում՝ հերոս-քաղաքի հուշահամալիրի մոտից:

Էստաֆետին կմասնակցեն դպրոցականներ, պատերազմի վետերաններ, երիտասարդներ, տեղաբնակներ, զինծառայողներ: Փոխանցավազքի ընդհանուր երկարությունը մոտ 60 հազար կմ է, այն կանցնի երկու երթուղով, հայտնում է Kginform.com-ը:

Առաջին երթուղին սկսվել է Բրեստում և կանցնի Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի և կրկին ՌԴ տարածքով: Մյուս երթուղին սկսվել է Մուրմանսկից և կանցնի Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, ՌԴ տարածքով:

Ակցիան կավարտվի մայիսի 28-ին Մոսկվայում:

Մեծ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները՝ միութենական մյուս հանրապետություններից։

200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Բրեստի ամրոցում և շրջակայքում պատերազմի սկզբում ծառայում էր շուրջ 200 հայ զինվոր:

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ: Հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայ զորահրամանատարներից չորսը արժանացան ռազմական ամենաբարձր՝ մարշալի կոչմանը։ Նրանք էին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տես-Իսահակյան)։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---