26 հուլիսի 2006 - 14:36 AMT
Լիբանանից Հայաստան է տարահանվել 529 մարդ
Հուլիսի 26-ի դրությամբ Լիբանանից Հայաստան է տարահանվել 529 մարդ, որոնցից մոտավորապես կեսը Հայաստանի քաղաքացիներ են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ Հալեպից Երեւան կատարվել է «Արմավիաի» չորս չվերթ: «Թել Ավիվից եղել է մեկ չվերթ, որի մասին մենք արդեն հաղորդել ենք: Այդ չվերթով Երեւան է ժամանել 54 հոգի: Ներկայուսմ Իսրայելում Հայաստանի քաղաքացիներից կամ այնտեղ բնակվող հայերից դիմումներ չեն ստացվել»,-նշել է Կարապետյանը:

Նշենք, որ Լիբանանի հայ համայնքը կազմում է մոտ 120 հազար մարդ, որոնց մեծ մասը բնակվում է Բեյրութում: