Ռուսաստանի ԱԽ-ն քննարկել է ԵՏՄ շրջանակում ինտեգրմանն առնչվող հարցեր![]() 6 մարտի 2015 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ուկրաինա ռուսական գազի առաքման և այդ երկրի տարածքով եվրոպական երկրների սպառողների համար վառելիքի տարանցման շուրջ ստեղծված իրավիճակը: Բացի այդ, քննարկվել է Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարի թեման: Ինչպես հայտում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ԱԽ օպերատիվ խորհրդակցությունը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության և Դաշնային ժողովի երկու պալատների, ՆԳՆ, ՊՆ, ԱԳՆ, ԱԴԾ ղեկավարները, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, նրա տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը և ԱԽ մշտական անդամ Բորիս Գրիզլովը: «Խորհրդակցության ժամանակ քննարկվել է ռուսական գազի առաքումն Ուկրաինա: Նշվել է, որ անհրաժեշտ է ամբողջ ծավալով ապահովել գազի տարանցումը այդ երկրի տարածքով Արևելյան և Արևմտյան Եվրոպայի սպառողների համար: Կարծիքներ են փոխանակվել Մինսկի պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ, ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԽ անդամները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման հարցերն առաջիկայում ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպումներին ընդառաջ: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Photo: Kremlin.ru Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |