Փետրվարին բենզինի գինը Հայաստանում նվազել է 6,5%-ով

Փետրվարին բենզինի գինը Հայաստանում նվազել է 6,5%-ով

PanARMENIAN.Net - 2015-ի փետրվարին նախորդ ամսվա համեմատ բենզինի գինը նվազել է 6,5 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքի գինը նվազել է 5,7 տոկոսով: 2014-ի փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8,9 և 6,6 տոկոսով:

Ոչ պարենային ապրանքների գներն ընթացիկ տարվա փետրվարին նախորդ ամսվա համեմատ աճել են 0,7 տոկոսով:

Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2015 թվականի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, աճել են 0,9%-ով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն։

Ընդ որում, դիզելային վառելիքի գները հաշվետու ամսում նվազել են 0,3 տոկոսով` նախորդ ամսվա համեմատ։

Նախորդ տարվա հունվարի համեմատ բենզինի գները նվազել են 2,5 տոկոսով, իսկ դիզվառելիքի գները` 0,9 տոկոսով: Ընդհանուր առմամբ ոչ պարենային ապրանքների գները 2015 թվականի հունվարին նախորդ ամսվա համեմատ աճել են 0,5 տոկոսով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---