Ադրբեջանից Հայաստան վերադարձած ամուսիններին մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանից Հայաստան վերադարձած ամուսիններին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձված Գևորգյանների վերաբերյալ` ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) հարուցված քրեական գործը, հայտնում է «Երկիր»-ը:

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մնացական Մարուքյանի պատասխանում ասվում է, որ ընտանիքի հայրը` Եղիշե Գևորգյանը, և նրա կինը` Ռուզաննա Մարդանյանը, այս գործով մեղադրյալներ են: ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության հանգամանքը, քննության ներկա փուլում գործի այլ տվյալների հրապարակումը նպատակահարմար չէ:

Yerkir.am-ը հայտնել է նաև, որ հիշյալ ընտանիքը շարունակում է մնալ ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում:

2014-ի դեկտեմբերի 12-ին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին հանձնեց Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանին և նրա ընտանիքի անդամներին:

Բազմիցս դատված Եղիշե Գևորգյանն ընտանիքի հետ (կնոջ և երեխաների) փախուստի էր դիմել Ադրբեջան 2010-ի հունվարին՝ թաքնվելով քրեական հետապնդումից: Բաքուն առաջարկում էր փոխանակել նրանց Քելբաջարում 2014-ի ամռանը ձերբակալված դիվերսանտների հետ: Երևանն ու Ստեփանակերտը մերժեցին առաջարկը, երրորդ երկրում նույնպես չեն ցանկացել ընդունել Պետրոսյաններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---