Բաքուն փորձում է «պատասխանել». Գերեվարված հայ զինծառայողին Բաքվում մտադիր են դատել որպես «դիվերսանտի»

Բաքուն փորձում է «պատասխանել». Գերեվարված հայ զինծառայողին Բաքվում մտադիր են դատել որպես «դիվերսանտի»

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը մտադիր է դատել ԼՂՀ ՊԲ գերեվարված զինծառայող Արսեն Բաղդասարյանին որպես «դիվերսանտի»: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը», Ադրբեջանի զինդատախազությունը դատարան է ուղարկել Արսեն Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերը:

Ընթացիկ տարվա փետրվարին Բաղդասարյանի գործով Բաքվի զինդատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը:

Բաղդասարյանին «մեղադրանք է ներկայացվել» 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի) և այլ հոդվածներով:

2014-ի դեկտեմբերի 27-ին ադրբեջանական ԶԼՄ-ները երկրի ՊՆ վրա հղումով հայտնեցին ԼՂՀ կողմից «դիվերսիայի» մասին, ինչպես նաև «դիվերսիոն գործողությունների կասեցման ժամանակ» հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանի գերեվարման մասին:

Այս առիթով ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունը, թե Արցախի Պաշտպանության բանակն Աղդամի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել, իրականությանը չի համապատասխանում: Անդրադառնալով Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ՊԲ-ից հայտնեցին, որ տվյալ անձը, լինելով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Ավելի ուշ Ադրբեջանի Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուտովը, հանդիպելով Բաղդասարյանի հետ, փաստացի հերքեց Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե Բաղդասարյանը դիվերսանտ է:

Հավանաբար, սա Ադրբեջանի յուրօրինակ պաստախանն է Ստեփանակերտում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների դատապարտմանը:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---