Փերինչեքը չի հանդարտվում. Ցեղասպանությունը ժխտելու համար նրա կուսակցության պատվիրակությունը Մեքսիկայում է

Փերինչեքը չի հանդարտվում. Ցեղասպանությունը ժխտելու համար նրա կուսակցության պատվիրակությունը Մեքսիկայում է

PanARMENIAN.Net - Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները մեկնել են Լատինական Ամերիկա՝ պայքարելու Հայոց ցեղասպանության հայկական թեզերի դեմ, Ulusal Kanal-ին հղումով գրում է Tert.am-ը:

Մեքսիկայի հիմնական ընդդիմադիր կուսակցության կազմակերպած «Կուսակցությունների և հանրությունների սիմպոզիում» խորագրով համաժողովը թուրքական պատվիրակությունը փորձելու է վերածել Հայոց ցեղասպանության ժխտողականության հարթակի:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, ընդգծված հակահայ գործունեություն ծավալող թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեի հիմնադիրներից Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել նաեւ Թուրքիան:

ՄԻԵԴ-ում դատական լսումներն ընթացան հունվարի 28-ին: Լսումներից հետո դատարանը պետք է որոշում կայացնի 6-8 ամսվա ընթացքում:

Թուրքիայի վճռաբեկ դատարանը ժամանակին «Էրգենեքոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, սակայն 2014 թվականին դատարանի որոշմամբ երկիրը չլքելու պայմանով ազատ արձակված Փերինչեքի վրա դրված արգելքը դատական նիստից մի քանի օր առաջ չեղյալ էր հայտարարել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---