ԵՏՄ-ին անդամակցությանը հետևած նոր տնտեսական իրավիճակում ՀՀ-ն փորձում է օտարերկրյա ներդրումներ ներգրավել11 մարտի 2015 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ տնտեսության անկումն իր բացասական հետևանքներն է թողնում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի վրա: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո նոր տնտեսական իրավիճակում հայտնված Հայաստանը փորձում է արտերկրյա ներդրումներ ներգրավել: Վաշինգտոնում Եվրոպական ինստիտուտի կողմից կազմակերպված կոնֆերանսի ընթացքում հայ պաշտոնյաները, ամերիկացի փորձագետները և հետխորհրդային պետությունների ներկայացուցիչները քննարկում էին Ռուսաստանի կողմից ստեղծված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրները, «Ամերիկայի ձայն»-ին մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը: Երկրի պաշտոնական ներկայացուցիչների հավաստմամբ՝ այդ անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում արտերկրյա ներդրողների համար: «Հայաստանը կարող է դառնալ պլատֆորմ ներդրումների համար, և դրանք կլինեն ներդրումներ արդեն Հայաստանի միջոցով մեկ միասնական շուկայում, որը շուրջ 170-միլիոնանոց շուկա է», - նշում է Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ ամերիկյան վերլուծաբանների՝ Ռուսաստանում արևմտյան պատժամիջոցների և էներգակիրների գնի կտրուկ նվազման արդյունքում երկարատև տնտեսական անկում է սկսվել, որն իր բացասական ազդեցությունն է թողնում նաև Մոսկվայի հետ սերտ տնտեսական հարաբերություններ պահպանող երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Այս տեսանկյունից հատկապես կարևոր է ապահովել Միացյալ Նահանգների և Եվրոպական միության անդամ պետությունների կողմից Հայաստանի տնտեսությունում կատարվող ներդրումների ծավալի աճը: Եվրոպական ինստիտուտի նախագահ Յոել Աթինգերի խոսքով՝ Արևմուտքը պատրաստ է նոր իրավիճակում Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել: «Թե՛ Եվրոպական միությունը և թե՛ Միացյալ Նահանգները լիարժեք գիտակցում են Հայաստանի ռազմավարական կարևորությունը և պատրաստակամ են խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասում է Աթինգերը: Հայաստանի պետական պաշտոնյաները նույնպես նման պատրաստակամություն են հայտնում: «Այժմ մենք փորձում ենք վերսկսել երկխոսությունը, որպեսզի հասկանանք, թե ինչպես և որ ոլորտներում կարող ենք խորացնել Եվրոպական միության հետ հարաբերությունները», - նշում է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: Տիգրան Սարգսյանը հիշեցնում է, որ Հայաստանն ընդունել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական պատճառներով «Առաջին խումբը տնտեսական շարժառիթներն են, որոնք խթանելու են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը: Երկրորդ խմբի պատճառները քաղաքական բովանդակության են»: Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը նշել էր, որ Վաշինգտոնը գիտակցում է Հայաստանի ներկա դրությունը և պատրաստ է խորացնել Երևանի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով բոլոր խնդիրները: Ինչպես նշում են Հայաստանի պաշտոնյաները, սահմանակցելով չորս երկրների, որոնցից երկուսի սահմանները փակ են Հայաստանի համար, իսկ երրորդի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ են կիրառվում՝ Հայաստանը հետագա զարգացման լայն հնարավորությունների ընտրություն չունի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |