28 հուլիսի 2006 - 18:33 AMT
Հայաստանը ռուսական ռազմական ներկայության այլընտրանքը չունի
Եվրաինտեգրացումը Հայաստանի համար հանդիսանում է զարգացման առավել նախընտրելի ուղի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերություների մշտական հանձաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է Եվրոպայից վերցնի դրական ամեն ինչ` միեւնույն ժամանակ չկորցնելով զարգացման անհատական ուղու յուրահատկությունները: «Ինչ վերաբերում է ռուսական ռազմական ներկայությանը, ապա այն անհրաժեշտ է, քանի որ ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Մենք դեռեւս դրա այլընտրանը չունենք: Եթե Եվրոպայի հանրությունը մեզ դրա փոխարեն այլ բան առաջարկի, կարելի է մտածել: Սակայն մինչ այդ Ռուսաստանը կշարունակի մնալ Հայաստանում»,- ընդգծել է Ռուստամյանը:

Միեւնույն ժամանակ, խորհրդարանական հանձնախմբի նախագահը նշեց, որ այսօր գլխավոր խնդիրներից մեկը երկրի օրենսդրւթյունը բարեփոխված Սահմանադրությանը հապատասխանեցնելն է: «Եվրաինտեգրման ճանապարհին մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք հակակոռուպցիոն ծրագրին, եվրոպական արժեքների վրա հիմնված քաղաքացիական հանրության կառուցմանն ու աղքատության մակարդակի նվազեցմանը»,- ասել է Արմեն Ռուստամյանը: