Ռուս տանկիստները բիաթլոնին պատրաստվում են Հայաստանում

Ռուս տանկիստները բիաթլոնին պատրաստվում են Հայաստանում

PanARMENIAN.Net - Մոտ 300 ռուս տանկիստներ սկսել են պատրաստվել տանկային բիթալոնի մրցումներին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության վրա հղումով:

Տանկային բիաթլոնը տանկային անձնակազմերի մրցման ձև է։ Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ զինված ուժերում տանկերով անցկացվող մրցույթ է, որի ժամանակ տանկային անձնակազմերը մրցում են տանկերով երթի, արգելքներ հաղթահարելու, կրակելու, ինչպես նաև ֆիզիկական վարժությունների մեջ։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ:

Ըստ հաղորդագրության, «այս պահին ընտրվում են Т-72Б և հետևակի մարտական մեքենաների լավագույն վարորդ-մեխանիկները, հրամանատարներն ու նշանառու-օպերատորները: Ընտրությունից հետո հմուտ տեսուչների ղեկավարությամբ անձնակազմերը համալիր պարապմունքներ կսկսեն՝ բարդ տեղանքի հաղթահարում, կրակային և մարտավարական-մասնագիտական պատրաստություն»:

Լավագույն տանկիստները ընթացիկ տարվա մայիսին կմասնակցեն Հարավային զինվորկան շրջանի գավաթի մրցումներին:

«Տանկային բիաթլոն-2014» առաջին միջազգային մրցումները տեղի ունեցան 2014-ի օգոստոսի 4-16-ը Ռուսաստանի Դաշնությունում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում:

Հայ տանկիստները, արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավեցին երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրին Չինաստանի և Ղազախստանի տանկային անձնակազմերը:

Հայաստանը որպես մրցանակ ստացավ ռուսական արտադրության Տ-90Ս տանկը:

«Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներին մասնակցել է 12 պետություն` Հայաստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմերը:

2015-ին տանկային բիաթլոնին կմասնակցի 24 երկիր: Ռուսաստանում կայանալիք մրցումներին պատրաստվում են թիմեր Չինաստանից, Պակիստանից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Ղազախստանից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---