28 հուլիսի 2006 - 19:37 AMT
Ռուսաստանն ընդհանրապես շահագրգռված չէ Հարավային Կովկասի ռազմական գործողություններում
Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համար Մերձավոր Արեւելքը ռազմաճակատն է, իսկ Հարավային Կովկասը թիկունքն է, որը միշտ պետք է ամրապնդել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների հարցերի բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, այս տարածքում պատերազմ ոչ ոք չի ցանկանում, այդ թվում` եւ Ռուսաստանը: «Ռուսաստանն ընդհանրապես շահագրգռված չէ Հարավային Կովկասի ռազմական գործողություններում, քնաի որ դրանք հավելյալ բազմաթիվ անպետք խնդիրներ են ստեղծում երկրի համար. գաղթականներ, նրանց տեղավորումը, խաղաղապահ գործողություններում մասնակցությունը»,- նշել է ռուս քաղաքագետը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ համաշխարհային արենայում ուժերի բաշխման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել Սանկտ-Պետերբուրգում Մեծ ությակի գագաթաժողովից հետո: «Ամեն բան մնացել է, ինչպես որ կար»,- ընդգծել է նա: