29 հուլիսի 2006 - 15:03 AMT
Հոկտեմբերին Երեւանում կբացվի ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն
Հոկտեմբերի սկզբում Երեւանում կբացվի ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն: Կենտրոնը բացվում է Հայակական ատլանտյան ասոցիացիայի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի եւ «Եվրոպական ինտեգրացում» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Տեղեկատվական կենտրոնի գործնեությունը ուղղված կլինի հայ հանրությանը ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագրին (IPAP) եւ Հայաստանի ու Դաշինքի համագործակցության այլ ծրագրերին ծանոթացնելուն: