29 հուլիսի 2006 - 15:20 AMT
Թուրք զինվորները ներխուժել են Հյուսիսային Իրաք
Թուրքական բանակի 200 զինվորականներ 2 կիլոմետրով ներխուժել Հյուսիսային Իրաք, գրավելով Դոխուկ շրջանը, որտեղ, ըստ թուրք հրամատարության կարծիքի, տեղակայված է Քրդական աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) ղեկավար օրգանը: Միեւնույն ժամանակ, թուրքական հրետանին գնդակոծել է ՔԱԿ ճամբարը Զախո բնակավայրի մերձակայքում, հայտնում է Cihan News-ը` հղում կատարելով «Իրաքի ձայն» ռադիոկայանին:

Նաեւ տեղեկություններ կան, որ թուրքական դիվիզիան «գրավել է Կվեստ գյուղը Ահմեդիե մարզում եւ ՔԱԿ-ի դեմ ուղղված հակաահաբեկչական գործողություն է սկսել»: