Թուրքերը կրակ են բացել սիրիացի փախստականներին տեղափոխող նավի վրա

Թուրքերը կրակ են բացել սիրիացի փախստականներին տեղափոխող նավի վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի իրավապները կրակ են բացել մոտ 300 սիրիացի փախստականներ տեղափոխող բեռնատար նավի վրա:

Չանաքքալեի նահանգապես Ահմեդ Ջինարի խոսքով, պարեկային խումբը կրակ է բացել այն բանից հետո, երբ նավի անձնակազմը չի պատասխանել պահանջներին, սակայն կրակոցներից հետո անջատել է շարժիչը և հանձնվել: Իրավապահները ձերբակալել են 337 սիրիացու, որից 85-ը երեխա էր, իսկ 68-ը՝ կին, գրում է Panorama.am-ը The Independent-ի վրա հղումով:

Ըստ Dogan գործակալության՝ միգրատները գոռացել են «Կամ Իտալիա, կամ մահ»:

Փետրվարի լույս 23-ի գիշերը թուրքական զինվորական ստորաբաժանումները Կոբանի քաղաքի մոտակայքում հատեցին թուրք–սիրիական սահմանը և ներխուժել Սիրիայի տարածք։ Գրավյալ հատվածում է գտնվում Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապ` Սուլեյման շահի դամբարանը, որը հսկում էին թուրքական պահակախմբի 39 անդամները:

Գործողությանը մասնակցել է 700 թուրք զինվոր, 100 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ 39 տանկ: Տարհանման ժամանակ պատվո պահակախմբի մեկ անդամը մահացել է:

Սիրիայի կառավարությունն իր հերթին պատասխանեց թուրք զինվորականների ներխուժմանը Սիրիա: Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեկդադը հայտարարեց, որ երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ռազմական ներխուժմանը: Նա կոչ է արել համաշխարհային հանրությանն ուշադրություն դարձնել Սիրիայի ինքնիշխանության խախտման փաստին թուրք զինվորականների կողմից: Մեկդադը հայտնել է, որ թուրք զինվորականները պետք է պատասխան տան դրա համար:

Մարտի 12-ին Թուրքիայի իշխանությունները երկու հսկիչ անցակետ են փակել Սիրիայի հետ սահմանին: Այդ որոշումը բացատրվում է բախումների ակտիվացմամբ Հալեպի շրջանում: Հաթայ գավառում գտնվող անցակետերը փակ են մարտի 9-ից:

2013-ին Թուրքիայում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և սիրիացի փախստականների միջև, ոստիկանությունը կիրառեց ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ: 600 սիրիացի փախստականներ արտաքսվել են երկրից: Միջադեպը տեղի է ունեցել սիրիացի փախստականների ցույցի ժամանակ: Կան տուժածներ: Բախման պատճառ է դարձել փախստականների բողոքը ճամբարում բնակության վատ պայմանների դեմ, իսկ առիթ է հանդիսացել հրդեհը վրաններից մեկում:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---