Մարտի 17-ին Եվրանեսթի ԽՎ 4-րդ լիագումար նիստն է. Երևան կժամանի նաև ադրբեջանական պատվիրակությունը

Մարտի 17-ին Եվրանեսթի ԽՎ 4-րդ լիագումար նիստն է. Երևան կժամանի նաև ադրբեջանական պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն անցկացվելու է ԵՐևանում մարտի 17-18-ին: Մինչ այդ` մարտի 16-ին, նախատեսված են Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստեր, հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը կկայանա մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Եվրանեսթի ԽՎ 4-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան կժամանի ադրբեջանական պատվիրակությունը՝ Թուրքիայի կառավարության խնդրանքով: Թուրքիայում համոզված էին, որ եթե ադրբեջանցիները չգան, Ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը կընդունվի առանց առարկությունների, գրում է թերթը։

Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը բողոքի ալիք էր բարձրացրել նստաշրջանը Հայաստանում անցկացնելու որոշման դեմ: Պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը դեռ փետրվարի 11-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրանեսթի Բյուրոյի հերթական նիստի ժամանակ հայտարարել էր, թե իրենք դեմ են Խորհրդարանական վեհաժողովի, Բյուրոյի և հանձնաժողովների նիստերը Երևանում անցկացնելուն և Վեհաժողովում ՀՀ համանախագահությանը:

«Քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիան, Բյուրոյի և հանձնաժողովների նիստերը Հայաստանում անցկացնելը, ինչպես նաև Եվրանեսթում ՀՀ նախագահությունը անընդունելի է և ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի ՀՀ-ում անցկացվող այդ աշխատանքներին: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանը տեղի է ունենալու Երևանում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Կասկած չկա, որ Հայաստանը կօգտվի այդ միջոցառումից՝ քարոզելու Հայոց «հորինված» ցեղասպանությունը»,- հայտարարել էր Սուլեյմանովը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---