Նախագահը պաշտոնապես հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին

Նախագահը պաշտոնապես հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 14-ին, հավանություն է տվել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ համաձայն ՀՀ նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախագահի որոշմամբ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 12-ին հանդիպել է «Միավորված աշխատանքային», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայոց համազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

Մարտի 5-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի՝ նշելով, թե չի կարող կոնկրետ ասել՝ աշնանը, թե 2016 թվականի գարնանը, դեռևս քննարկումներ չկան: Ըստ ԱԺ նախագահի, Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի կներկայացվեն, բայց քննարկումները կշարունակվեն, որովհետև տարբեր մոտեցումներ կան, թե կուսակցությունում, թե այլ կուսակցություններում:

Բարեփոխումների մասին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանամփոփիչ հատվածում նշվում էր, որ հայեցակարգի նախագիծը լավ և արժեքավոր հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար, որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները և անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և հետևողական վերլուծության վրա:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ Սահմանադրական բարեփոխումների հիմնական դրական միտումն այն է, որ տվյալ փոփոխությունները կբերեն իշխանության բաշխմանը տարբեր գործող անձանց միջև, քանի որ ներկայիս Սահմանադրությունը չափից դուրս իշխանություն է կենտրոնացնում նախագահի ձեռքում: Երկրորդ կարևոր հանգամանքը օրենքի գերակայության ուժեղացման միտումն է. փորձ է արվում ուժեղացնել անկախ դատական համակարգի, Սահմանադրական դատարանի դերը:

1995-ին ընդունված Հայաստանի Սահմանադրությունն էական դեր ունեցավ ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, ճգնաժամային իրավիճակներում սահմանադրական ճանապարհով լուծումներ գտնելու, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներ ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետությունում 2005-ի նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում իրականացված սահմանադրական բարեփոխումները համակարգային լուծումների առումով առաջընթաց գրանցելով հանդերձ, բովանդակեցին նաև մի շարք կիսալուծումներ, որոնք ներկայումս հաղթահարելու և համակարգային մոտեցումներն ամբողջականացնելու անհրաժեշտություն ունեն:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---