Պուտինի, Նազարբաևի ու Լուկաշենկոյի հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Աստանայում![]() 16 մարտի 2015 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը, Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն մարտի 20-ին՝ Աստանայում, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Դաուրեն Աբաևը: Կրեմլի մամուլի ծառայությունում տեղեկությունը հաստատել են, հայտնում է Ինտերֆաքսը: Ըստ Աբաևի, ակնկալվում է, որ նախագահները կքննարկեն փոխադարձ առևտրի խորացմանն ու տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր: Բացի այդ, կքննարկվեն համաշխարհային տնտեսության միտումները, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում, ասել է Աբաևը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարտի 13-ին Աստանայում կայանալու է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Ինչպես ասվում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում, նախագահները կքննարկեն փոխադարձ առևտրի ու տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր: Նախագահները կքննարկեն նաև միտումները համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում: Հայաստանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ հայկական կողմը չի մասնակցի Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ մարտի 12-ին և 13-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը, քանի որ որևէ տարաձայնություն չունի այդ երկրների հետ։ «Այդ երեք պետությունը փոխադարձ խնդիրներ ունեն, որոնք չեն թաքցնում, և իրենք փորձում են այդ՝ իրենց միջև եղած տարաձայնությունները հարթել: Մենք տարաձայնություն չունենք, մենք նոր ենք (ԵՏՄ) անդամ, մենք խնդիրներ չունենք այդ պետություններից որևէ մեկի հետ կապված Եվրասիական տնտեսական միության հետ կամ այլ», - պարզաբանել է փոխարտգործնախարարը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |