Պատգամավոր. Վախի մթնոլորտն Ադրբեջանում դժվար է հաղթահարել և մարդիկ նախընտրում են չմասնակցել Եվրանեսթին

Պատգամավոր. Վախի մթնոլորտն Ադրբեջանում դժվար է հաղթահարել և մարդիկ նախընտրում են չմասնակցել Եվրանեսթին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ներկայացուցիչների չմասնակցելու պատճառը որևէ մեկի համար գաղտնիք չէ»,-այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության բացակայության խնդրին:

«Եթե վերջին երկու տարվա կտրվածքով նայենք, ադրբեջանական ցանկացած հասարակական կազմակերպություն, երբ մասնակցել է տարածաշրջանային միջոցառումներին, որտեղ հայկական մասնակցություն է եղել, այսօր գտնվում է կամ բանտում, կամ էլ փախել է Ադրբեջանից»,- ասել է Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով` այդ վախի մթնոլորտը, որ ձևավորվել է Ադրբեջանում, ստիպել է, որ նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այստեղ ներկա չլինեն: Քանի որ Երևանից վերադառնալուց հետո կհայտնվեին հատուկ ծառայությունների կամ այլ հետապնդումների ներքո:

«Ցավով պետք է ասել, որ ցանկացած ծրագրից հետո, այն կազմակերպությունը, որն ունեցել է հայկական գործընկերների հետ հանդիպում, մեղադրվել է ազգային դավաճանության մեջ: Ուստի վախի մթնոլորտը դժվար է հաղթահարել և մարդիկ նախընտրում են չգալ»,- նշել է պատգամավորը:

Մինչդեռ, ըստ Պողոսյանի, հայկական պատվիրակությունը Բաքվում մասնակցել էր Եվրանեսթի նիստին, և դա ենթադրում էր, որ մասնակցությունը փոխադարձ պետք է լինի, սակայն պայմանավորվածությունը չի հարգվել, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն անցկացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Բացման խոսքով հանդես է եկել Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, որը ողջունել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել կազմակերպչական աշխատանքների համար: Նիստը վարում է Տարածքաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին իր ելույթում արժևորել է հատկապես վերջին տարիներին շատ երկրներում քաղաքացիական հասարակությունների կայացումը: Նա ցավով նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունն այստեղ չէ: «Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ»:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ, Եվրանեսթ ԽՎ 4-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան կժամանի ադրբեջանական պատվիրակությունը՝ Թուրքիայի կառավարության խնդրանքով: Թուրքիայում համոզված էին, որ եթե ադրբեջանցիները չգան, Ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը կընդունվի առանց առարկությունների։

Ընթերցեք նաև. Երևանում մեկնարկել է Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստը. Ադրբեջանցիները չեն ժամանել

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---